Friday, 19 06 2026
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել

Նիդերլանդների հայկական եկեղեցիների բաց նամակը վարչապետ Ռութեին

Նիդերլանդների հայկական եկեղեցիների բաց նամակով դիմել է վարչապետ Ռութեին:

Ձերդ գերազանցություն, մեծարգո պարոն Ռութե, (Rutte)

Մի քանի շաբաթ առաջ Ձեզ հրավիրեցինք մասնակցելու 2015թ ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի առիթով կազմակերպված հիշատակի արարողությանը: Զարմանք և հուսախաբություն ապրեցինք, երբ տեղեկացրեցիք, որ ներկա չեք լինելու: Ավելին էր մեր տարակուսանքը, երբ գրել եք, որ մենք ձեզ հրավիրել ենք  «Հայոց Ցեղասպանության հարցի» հիշատակին, ինչն իհարկե ոչ պատշաճ ձևակերպում է:

Ցավոք հրավերքի մերժումը Ձեր կողմից բացատրության կարիք ունի: Անցած շաբաթ դուք ասացիք, որ խորհրդարանը կողմերի համար կանխակալ չպետք է լինի. «կողմնապահություն չպետք է անի» Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Այս դեպքում դուք անտեսում եք երկու կարևոր պայման:

Առաջին: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը, որևէ կապ չունի կողմնապահության հետ: Դա ընդամենը ցավակցություն է Ցեղասպանության դառ հետևանքները ճաշակած սերունդներին և արտահայտությունը այն բանի, որ խորհրդարանը լուրջ է վերաբերվում այս հարցին, նպաստելով ցեղասպանությունների կանխարգելմանը:

Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ Հայոց Ցեղասպանությունը դարձրել են քաղաքական առուծախի առարկա և ջանք չեն խնայում ժխտողականությանը: Դա չի նշանակում, որ դուք էլ պետք է մասնակից լինեք նրանց խաղին:

ԵրկրորրդԻնչ միակողմանի դիրքորոշման ու կողմնապահության մասին եք հարց բարձրացնում, երբ Նիդերլանդների խորհրդարանն արդեն բացահայտ 2004թ. Ռաուֆուտի բանաձևով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Մեկ այլ հանգամանք, Ձեր կառավարությունը խորհրդարանում շարունակում է վերացական բառեր ամրագրել Հայոց Ցեղասպանության իրականության փաստին, Ձեր իսկ խոսքերով, խորհրդարանի իրավասության մեջ չի մտնում 1915թ իրադարձություններին իրավաբանական որակավորումներ տալը:

Այդ հարցում կարող եք չմտահոգվել, կարիք էլ չկա, որ խորհրդարանը հետաքննություն անցկացնի 1915թ իրադարձությունների որակավորման ուղղությամբ, քանզի Ցեղասպանություն եզրույթն օգտագործված Ռաֆայել Լեմկինի կողմից’ հենց Հայոց Ցեղասպանությունը ի նկատի ունենալով: Մենք սա Ձեզ վկայակոչում ենք, որպես պատմագետի, անկասկած անչափ հետաքրքիր է հարցազրույցը, որը Լեմկինը 1949թ-ին տվել է Ամերիկյան CBS ալիքին, որի ընթացքում նա նաև ասել է. «…Հետաքրքրեց ցեղասպանությունը քանի որ այն այդքան հաճախ է տեղի ունենում: Սկզբում հայերի դեմ, իսկ հետո Հիտլերը գործի անցավ»:

Այս լույսի ներքո ձեր խորհրդարանի տեսակետը  պատմական անցքերի անբավարար ուսումնասիրության արդյունք են:

Անբավարար և ոչ համոզիչ դիրքորոշում

Այն փաստը, որ Օսմանյան կայսրությունը 1915թ-ին Անատոլիայի հայ բնակչությանը նպատակադրված և պարբերաբար բնաջնջել է, ճանաչվել է Միացյալ Ազգերի և Եվրախորհրդարանի կողմից: Այն շարունակաբար ճանաչվում է տարբեր պետությունների կողմից: Գերմանիայում, որտեղ մեծաթիվ էթնիկ թուրքեր են ապրում , քան Նիդերլանդներում, և ավելի մեծ տնտեսական շահեր ունի Թուրքիայի հետ, կարողացավ ունենալ համարձակություն իրերն իրենց անունով կոչելու’ կատարվածն անվանելու ցեղասպանություն (Genocide): Ռուսաստանն ու Ֆրանսիան դա վաղուց են արել: Այնպես որ Ձեր խորհրդարանի կողմից կատարվածը հստակ Ցեղասպանություն չկոչելը համոզիչ չէ ‘ զուրկ բավարար հիմքից:

Ցավալի է այն, որ հենց Նիդերլանդներում, ուր տեղակայված են Միջազգային դատարանները, մարդու իրավունքները ստորադասվում են տնտեսական շահերից: Սա օժանդակություն է  Թուրքական պետության ժխտողական քաղաքականությանը և հենց սա պետք է համարել կողմնապահություն:

Ուզում ենք մեկ օրինակ բերել՝ պատկերելու թե ուր է տանում նման օժանդակությունը: Անցած տարի, Ալմելոյում Ցեղասպանության հուշահամալիրի բացումից հետո, Թուրքիայի լիազոր դեսպանը  բողոքի ցույց կազմակերպեց: Դինայեթ մզկիթներից, որոնք գտնվում են Թուրքիայի կրոնական գործերի նախարարության անմիջական վերահսկողության ներքո, անվճար ավտոբուսներ  տրամադրվեցին իրենց ժողովրդին Ալմելո հասցնելու համար:

Ցույցի ընթացքում հնչեցին Օսմանյան զինվորական երաժշտություն և բռնության լոզունգներ,  ինչպիսիք են.  «Ղարաբաղը հայերի զանգվածային գերեզմանն է»: Չնայած այն բանին, որ խորհրդարանական հարցեր դրվեցին Պիետեր Օմտզիխտի (CDA) կողմից,  խորհրդարանը հրապարակայնորեն չարձագանքեց հայ համայնքների հանդեպ արտահայտված  մասսայական ատելությանը: Թույլ տվեք ասել’ ինչպիսի՞ն կլիներ Ձեր արձագանքը, եթե Հոլոքոստ մերժողները բողոք կազմակերպեին Գերմանական գեստապոյական համազգեստներով և երաժշտությամբ’  Հոլոքոստին  նվիրված  մի հուշարձանի մոտ: Հավանաբար նվազագույնը կլիներ  կոշտ հանրային դատապարտումը: Մենք ողջունում ենք, որ ձեր խորհրդարանի անդամները հետևողականորեն մասնակցում են Հոլոքոստի և Ռուանդայի ցեղասպանությունների հիշատակի արարողություններին, նաև մենք ենք մասնակցում, բայց միևնույն ժամանակ չենք կարող անտեսել այն անտարբերությունը, որ հանդես է բերվում Հայոց Ցեղասպանության միջոցառումների նկատմամբ:

Սա  ցավալի  է հայ համայնքի համար, քանի որ չի կարող մի ազգի վիշտը  գերակա լինել մյուսից:

Թուրքական իշխանությունները հեռու են հաշտության քայլից

Այս տարի Ցեղասպանության հիշատակի երեկոյին թուրքական «Անատոլիա» ուսանողական միությունը’ Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ կազմակերպել էր  Ցեղասպանությունը ժխտող մի երեկույթ’  հրավիրելով վարձու պատմաբանի: Նմանատիպ երևույթներն, ինչպես նաև Ալմելոյում անցյալ տարի տեղի ունեցածից  հանգում ենք այն եզրակացությանը, որ ներկայիս Թուրք իշխանությունները  միտում չունեն հաշտության  եզրեր գտնելու, ճշմարտությունը բացահայտելու, այսինքն` այն, ինչին դուք կոչ եք անում:

Ընդունում ենք, որ  կան թուրքական ծագումով որոշ շրջանակներ, անհատներ, ովքեր դատապարտում են Ցեղասպանությունը և իրենց նախնիների կատարածների համար ներողություն  խնդրում հայ ժողովրդից, բայց ոչ թուրքական իշխանությունները:

Մեծարգո պարոն Ռութե, մենք կրկին հրավիրում ենք Ձեզ՝  Ալմելոյում գտնվող Ցեղասպանության հուշահամալիր: Նիդերլանդների հայ համայնքը, որի մեջ են նաև մեծաթիվ Հայոց Ցեղասպանության զոհերի սերունդներ, առանձնահատուկ կերպով կգնահատեն համերաշխությանն ու միասնությանն ուղղված Ձեր այդ քայլը :

 

Բարեմաղթանքներով՝ Նիդերլանդների հայկական եկեղեցիներ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում