Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը մեկնաբանել է մոսկովյան ակումբի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի` մարզչին հասցեագրված խոսքերը:
«Ես շատ ցավում եմ միջադեպի համար: Հերքում եմ ինձ հասցեագրված մեղադրանքները: Արասի խոսքերն ինձ ցավ պատճառեցին: Որոշումս զուտ սպորտային է եղել:
Արասն ամեն ինչ գիտակցել է, իսկ ակումբը տուգանել է նրան: Այդքանով հարցն ինձ համար փակված է»,- Blick-ը մեջբերում է Յակինի խոսքերը:









































