ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Աշխատանքի օրվա առիթով վերհիշեցի իմ համեստ աշխատանքային ուղին:
Առաջին անգամ աշխատել և գումար եմ վաստակել, երբ Հայաստանում կոշիկի արտադրության զարթոնք էր, 90-ականների սկզբին: Իմ առաջին աշխատավարձով օգնել եմ ծնողներիս, նաև ջինս եմ գնել:
Հետո տարբեր առարկաներ եմ պարապել մեր հարևանների երեխաների հետ, սցենարներ գրել դպրոցների համար: Ինչպես ամեն ուսանող, ուզում էի օգտակար լինել ծնողներիս դժվար ժամանակներում` փորձելով և՛ սովորել, և՛ աշխատել:
Հետո` բժշկական համալսարան… Ազգային ժողով… Կառավարություն:
Ասածս պարզ է` յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Այդ ճանապարհին հարկավոր է համառ լինել, չընկրկել, ոչ միայն պարզապես աշխատել, այլ աշխատել սեփական գիտելիքները, ունակությունները, իմացության պաշարը հարստացնելու համար:
Շնորհավոր տոնդ, իմ աշխատասեր և աշխատավոր Ժողովուրդ:









































