Հայաստանում նախագահական ընտրություններն անցել են ժողովրդավարական և մրցակցային մթնոլորտում: Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող ICES դիտորդական խմբի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը ներկայացրեց նախագահական ընտրություններին իրենց իրականացրած դիտարկումների եզրակացությունը: Նա նշեց, որ իրենք նախագահական ընտրական գործընթացն ընդհանուր առմամբ դրական են գնահատում: Ըստ նրա՝ ընտրություններն անցել են ժողովրդավարական, մրցակցային մթնոլորտում և համապաստասխանել են միջազգային ընտրական իրավունքի նորմերին: Նա նկատեց, որ չկային լուրջ փորձեր փոխելու քվեարկության ընթացքը, խախտումները մեծապես չեն անդրադարձել ընտրությունների արդյունքների վրա:
«Մեր պաշտոնական միջազգային առաքելությունը նախագահական ընտրական գործընթացը համարում է կայացած, լեգիտիմ, ժողովրդավարական ակտ՝ համապատասխանող ՀՀ ընտրական օրենսգրքին և միջազգային նորմերին»,- ներկայացրեց դիտորդական առաքելության ղեկավարը:









































