Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել sportsdaily.ru կայքին՝ անդրադառնալով «Բորուսիա»-ի դեմ պատասխան հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ուկրաինական ակումբը միակն է նախկին Խորհրդային միության տարածքից, որ շարունակում է պայքարը Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում: Դոնեցկյան թիմի մրցակիցն է գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը, որը վերջին տարիներին մի նոր մակարդակի է բարձրացրել Գերմանիայի Բւոնդեսլիգայում տիրող մրցակցությունը՝ միշտ մնալով պայքարի մեջ: Առաջին խաղից հետո հաշիվը 2:2 է: Մխիթարյանի խոսքով՝ թիմը ամեն ինչ անելու է՝ միմիայն հաղթանակի հասնելու համար:
«Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում մեզ չբավականացրեց պաշտոնական խաղեր անցկացնելու «քաղցը». դա էլ դարձավ ոչ այնքան լավ խաղի պատճառը: Ամեն պարագայում մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ցույց տանք ավելի լավ ֆուտբոլ, քան Դոնեցկում:
Մենք անում ենք այն, ինչ մարզիչն է ասում: Ճիշտ է՝ միշտ չէ, որ բոլորս ամեն ինչ անթերի ենք անում: Բնական է նաև այն, որ եթե սխալվում է մեկը, սխալվում է թիմը. դա ֆուտբոլի մի մասն է:
Սեփական հարկի տակ գրանցված արդյունքը չի կարելի դրական համարել. մենք Գերմանիայում պայքարելու ենք հաղթանակի համար»,- ասել է Հենրիխը:







































