Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 84 դպրոցում, ուր տեղակայված է թիվ 03/03 տեղամասը, դպրոցի տնօրենը` Էլոյան Արկադին ունի դիտորդի վկայական, սակայն լիազորված չէ որևէ հասարակական կազմակերպության կողմից:
Էլոյանը իր աշխատասենյակում հյուրընկալել է ԱՊՀ դիտորդներին` Կոնստանտին Բաննիկովին և Վիկտոր Կրիվոպուսկովին հյուրասիրություն կազմակերպել, որից հետո Կրիվոպուսկովը իր գիրքն է նվիրել տնօրենին: Panorama.am-ին այս մասին տեղեկացրել են Հայաստանի նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբից:









































