Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Սան-Պաուլուի մրցաշարում տոնած հաղթանակը: Հիշեցնենք, որ Նադալը եզրափակիչում 6:2, 6:3 հաշվով առավելության հասավ Դավիդ Նալբանդյանի նկատմամբ:
«Շատ հաճելի է այս մրցաշարում հաղթանակ տոնելը, քանի որ ամենակարևորը նվաճած տիտղոսներն են: Այս հաղթանակը յուրահատուկ է ինձ համար՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնց առաջ ես կանգնել էի շաբաթվա ընթացքում:
Դավիդան այդքան էլ հաջող չէր խաղում, իսկ ես լավագույն խաղս անցկացրի շաբաթվա ընթացքում: Շատ երջանիկ եմ»,- Նադալի խոսքերը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը:










































