Աշխարհի նախկին երկրորդ ռակետ գերմանացի թենիսիստ Տոմի Խասը վերադարձել է լավագույն 20-յակ: 2013 թվականի փետրվարի 18-ին ATP հրապարակած վարկանիշային նոր աղյուսակում թենիսիստը զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը:
Աղյուսակը շարունակում է գլխավորել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ում հետևում են շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու բրիտանացի Էնդի Մարեյը:
ATP վարկանիշային աղյուսակ. 2013 թ. փետրվարի 18
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 12 960 միավոր
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 9 855
3 (3). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 8 480
4 (4). Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – 6 865
5 (5). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 5 755
6 (6). Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – 4 485
7 (7). Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա) – 4 410
8 (8). Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – 3 515
9 (9). Յանկո Տիպսարևիչ (Սերբիա) – 3 125
10 (10). Ռիշար Գասկե (Ֆրանսիա) – 2 880








































