Trencd.az գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը իր թուրք գործընկերոջ՝ Իսմեթ Յըլմազի հրավերով մեկնել է Անկարա:
Այցի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու նրա թուրք գործընկեր Իսմեթ Յըլմազը կքննարկեն ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:







































