Գիտնականները Չելյաբինսկի շրջանում ընկած երկնաքարը առաջարկում են անվանել «Չեբարկուլ»: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԳԱ երկնաքարերի հարցերով կոմիտեի անդամ Վիկտոր Գրոխովսկին:
Գիտնականի խոսքով` մոտակա բնակավայրը Չեբարկուլն է, «իսկ կանոնների համաձայն` պետք է անվանել մոտակա բնակավայրի անվամբ»:
Սակայն նախ երկնաքարի մասին տեղեկությունները պետք է տրվեն Երկնաքարերի միջազգային միավորման բյուլետենում, իսկ դրա համար կարող է պահանջվել մի քանի ամիս:









































