Եգիպտոսի դատարանը կարգադրել է դադարեցնել այն հեռուստաալիքի գործունեությունը, որը պորտապարի ներկայացմամբ տեսահոլովակներ է հեռարձակում: Դատարանը մարմինը նման շարժումները համարել է «չափազանց սեքսուալ», բացի այդ, հեռուստաալիքը եթեր է դուրս գալիս առանց համապատասխան թույլտվության:
Շաբաթ օրը կայացած դատական նիստը ElTet հեռուստաալիքով հեռարձակվող գովազդային հոլովակը, որտեղ գովազդվում են պոտենցիան բարձրացնող միջոցներ և համապատասխան ծառայություններ, համարել է «վիրավորական» և «գրգռիչ»:
ElTet-ը եթեր է հեռարձակվում Կահիրեում գտնվող սեփական տանից: Գրեթե մերկ, կրքոտ պարուհիների մասնակցությամբ տեսահոլովակներն այդ հեռուստաալիքով հեռարձակվում են 24 ժամ շարունակ: Սակայն այժմ դա այլևս չի լինի:









































