ՀՀ Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ Նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում օրինականության ապահովման, իրավախախտումների և, հատկապես, ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքների դեմ ուղղված ոտնձգություների նախականխման, կանխման և խափանման, ինչպես և այդպիսի իրավախախտումներ կատարած անձանց հայտնաբերման նպատակով ՀՀ ոստիկանությունը շարունակում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Ինչ վերաբերում է ոստիկանության հետ չհամագործակցելու դեպքերին, ապա այս առումով հատկանշական են ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և «Գալա» հեռուստաընկերության օրինակները, երբ սոցիալական ցանցում կամ հեռուստաեթերում ընտրակաշառքներ բաժանելու մասին բարձրաձայնող անձինք հետագայում պարզապես հրաժարվել են իրավապահ մարմիններին նյութեր կամ այլ տեղեկություններ տրամադրել իրենց կողմից վկայակոչվող փաստերի վերաբերյալ»:











































