Ուկրաինական «2+2» հեռուստաալիքն ազգային «Ռադա» հեռուստաալիքից գնել է փետրվարի 19-ին կայանալիք Վերին Ռադայի առավոտյան նիստի թողարկման իրավունքը, որի ընթացքում, հնարավոր է, «ուժային ազատություն» տրվի ընդդիմադիրների կողմից գրավված խորհրդարանի նախագահությանը:
Ինչպես հայտնի է, «Ռադա» հեռուստաալիքը դադարել է նիստերն ուղիղ եթերով ցուցադրելը, քանի որ պատգամավորների անթույլատրելի վարքը կարող է վիրավորել հեռուստադիտողներին:
Իսկ «2+2» հեռուստաալիքը, որը որակավորում է իրեն որպես իսկական տղամարդկանց համար հեռուստաալիք, կարծում է, որ պատգամավորների ծեծկռտուքը հենց այն է, ինչ պետք է հեռուստադիտողներին:
««Ռադա» հեռուստաալիքով ցուցադրվող առաջին եթերը դիտել են գրեթե մեկ միլիոն ուկրաինացիներ,- ասել է «2+2» հեռուստաալիքի մենեջեր Ռոման Մաչոն:- Եվ դա այն դեպքում, երբ ծեծկռտուքին չեն մասնակցել ո՛չ Վիտալի Կլիչկոն, ո՛չ Թաիսիա Պովալին: Մենք վստահ ենք, որ լավ գովազդային աջակցության դեպքում, կկարողանանք հեռուստաէկրանների մոտ հավաքել ավելի քան 10 միլիոն հեռուստադիտողի»:







































