Անպարտելի բռնցքամարտիկ, 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյզերն իրեն համեմատել է լեգենդար Մոհամեդ Ալիի հետ:
« Ոչ ոք ինձ չի ստիպի հավատալ, որ Մոհամեդ Ալին ինձ գերազանցում է: Ոչ ոք չի կարող անել դա: Բայց պատրաստ եմ խոնարհվել նրա առաջ, որպես մեծությունների:
Նրանք ճանապարհ են հարթել ինձ համար, որպեսզի այսօր լինեմ այնտեղ, որտեղ կամ»,- Մեյուեյզերի խոսքերը մեջբերում է Sportsgrid.com-ը:
Մեյուեյզերն անցկացրած բոլոր 47 մենամարտերում հաղթել է: Մայիսի 2-ին Մեյուեյզերը Լաս-Վեգասում մենամարտելու է Մենի Պակյաոյի հետ:











































