Friday, 19 06 2026
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել

Օբաման կլինի՞ հաջորդ համաշխարհային առաջնորդը, որը կճանաչի Ցեղասպանությունը. Haaretz

1915 թվականի վայրագությունները վերջերս ճանաչած Վատիկանի և Եվրախորհրդարանի իշխանությունների հետ Թուրքիայի առաջնորդները պատերազմող տրամադրության մեջ են։ Այս մասին իսրայելական Haaretz-ում գրում է հոդվածագիր Զվի Բարելը։

Hurriyet Daily News-ի կայքում վերջերս հրապարակված սյունակում մեկնաբան Բուրաք Բեկդիլը իր ընթերցողերին «լավ նորություններ» է խոստացել և շարունակել պատմել, թե ինչ են իր սեփական աղբյուրները պատմել իրեն այն մասին, թե ինչպես Թուրքիան կպատասխանի Վատիկանի կողմից թիկունքից հասցված հարվածին։ Վատիկանի պաշտպանական ընկերություններին թույլ չի տրվի մրցել շահավետ թուրքական պայմանագրերի համար, ներառյալ գործարքները հրթիռային համակարգերի և կործանիչ ավիացիայի համար։ Թուրքիայում կառավարամետ ՀԿ-ները զանգվածային բոյկոտ կսկսեն Վատիկանի արտադրած հախճապակե սպասքի և այլ սպառողական ապրանքների նկատմամբ։

«Տնտեսագետները սպասում են, որ ամենից շատ կտուժեն Վատիկանի հզոր ավտոարտադրողերը։ Թուրքիայի զբոսաշրջային օպերատորները կդադարեն միլիոնավոր զբոսաշրջիկների ամեն տարի տանել սուրբ քաղաք՝ Վատիկանի հյուրանոցային դինամիկ արդյունաբերությունը զրկելով մեծ շահույթներից»։

«Թուրքիան կկիրառի նաև իր գերհզոր ազդեցությունը և կարգելափակի Վատիկանի հայտը՝ դառնալու ՄԱԿ-ի ԱԽ անդամ։ Առանձին, Վատիկանի համար թուրքական ծրագրված արտոնյալ վարկը՝ 52 մլրդ դոլարի չափով, կսառեցվի, քանի դեռ Պապը ներողություն չի խնդրել Թուրքիայից»։

«Շշուկներ կան նաև, որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ասել է իր ներքին կաբինետին, որ Պապի օրերը՝ որպես համաշխարհային կաթոլիկ եկեղեցու առաջնորդի, այժմ հաշված են, այնպես, ինչպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադինը»։

Բեկդիլի սուր ծաղրը, որը գրվել է ի պատասխան Վատիկանի հանդեպ պատժիչ միջոցառումներին առնչվող Դավութօղլուի սպառնալիքների, որոնք դուրս են գալիս թուրք դեսպանի հետկանչի շրջանակից, սաստկացրել է փոթորիկը, որն առաջացել էր ապրիլի 12-ին Վատիկանի կողմից մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելով։ Ամեն տարի ապրիլի 24-ին հայերի դեմ օսմանյան պատերազմի մեկնակի հիշատակի միջոցառումները մշտապես փրփրեցնում են Թուրքիայի ԱԳՆ-ին, որը փորձում է հետ մղել Ցեղասպանության մեղադրաննքերը և ազատություն է տալիս Էրդղանին լեզվին։

Այս տարի նշվում է կոտորածի 100-րդ տարելիցը, և Թուրքիան արդեն մի քանի ծանր հարվածներ է ստացել։ Անցած չորեքշաբթի Եվրախորհրդարանը ոչ միայն վերահաստատեց Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես արել էր 1987-ին և 2005-ին, այլև Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կոչ արել և հորդորել Թուրքիային բացելու իր արխիվները՝ անցյալի հետ հաշտվելու համար։

Ֆրանցիսկոս պապը օսմանյան տիրապետության տակ հայերի կոտորածն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բնութագրել է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։ Եվ այս ուրբաթ Թուրքիան կպահի շունչը՝ սպասելով խնդրի վերաբերյալ նախագահ Բարաք Օբամայի ելույթին։ ԱՄՆ նախագահը վերջապես կճանաչի՞ սպանությունները որպես ցեղասպանություն, թե՞ նա ևս մեկ անգամ գործի կդնի դիվանագիտական լեզուն, որը մոտ է վտանգավոր սահմանին, սակայն չի անցնում՝ խուսափելու Անկարայի հետ Վաշինգտոնի հարաբերությունների ևս մեկ պառակտումից։

Հռետորությունն ակտիվացնելով

Էրդողանը միաժամանակ կրակում է բոլոր ուղղություններով։ Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումից առաջ նա ասել էր, որ ինչ որոշում էլ ընդունի այն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, պահանջները մի ականջով կմտնեն և մյուսից դուրս կգան։ Մի քանի օր անց նա ակտիվացրեց հռետորությունը՝ հիշեցում անելով նրանց, ովքեր կփորձեն ականջալուր լինել, որ Թուրքիան դեռ կարող է արտաքսել Թուրքիայում բնակվող տասնյակ հազարավոր հայերի, որովհետև նրանք Թուրքիայի քաղաքացիներ չեն։ Սա հիմնականում անդրադարձ էր 25 հազար հայերին, ովքեր Հայաստանից հատել են սահմանը աշխատանքի որոնումներում։

Նրանց երեխաները ստանում են բժշկական խնամք և կրթություն, սակայն ուսման ավարտին վկայական ստանալու իրավասություն չունեն։

Մեկ տարի առաջ Էրդողանն իր ցավակցությունները հայտնեց զոհերի թոռներին։ Թուրք առաջնորդի կողմից առաջին նման ժեստն այնքան հեռու չգնաց, որքան ներողություն խնդրելը կամ Ցեղասպանությունը ճանաչելը։ Փոխարենը Էրդողանը խոսել է «դեպքերից, որոնք ունեցել են անմարդկային հետևանքներ, ինչպիսին է տեղահանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»։ Բայց այս տարի, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո, Էրդողանը փոխել է հնչերանգը՝ նվագելով ազգայնական մեղեդի, որով նա հույս ունի իր կողմ բերել Թուրքիայի աջ թևը։

Այս շաբաթ նշվելիք Հայոց ցեղասպանության հիշատակի օրվանից ուշադրություն շեղելու համար Անկարան որոշեց փոխել Գալիպոլիում բրիտանական ներխուժման տարելիցի հիշատակի արարողությունները՝ ավանդական ապրիլի 25-ից ապրիլի 24։ Բացի դրանից՝ Դավութօղլուի՝ հայկական հարցերով խորհրդական Էթիեն Մահչուփյանը հեռացվեց՝ հայկական ջարդերին անդրադառնալիս ենթադրաբար «ցեղասպանություն» բառը արտասանել հանդգնելու համար, չնայած պաշտոնական պատճառն այն էր, թե նա հասել է թոշակի տարիքի։

Ի տարբերություն անցած տարվա՝ քիչ հավանական է թվում, որ Թուրքիան կհայտնի «հարգանքի դրսևորման» մասին՝ զոհերի ժառանգներին քաղաքացիություն շնորհելով։

Ինչպես պաղեստինցիները, ովքեր իրենց վերադարձը հայրենիք դիտարկում են որպես անքակտելի իրավունք, հայերի պահանջները ներառում են՝ առգրավված և ավերված գույքի վերականգնում, տների վերադարձ, որոնք տրվել են թուրքերին, քաղաքացիություն զոհերի բոլոր հարազատներին։ Թուրքիայում, ինչպես Իսրայելում, պահանջները համարվում են անիրատեսական։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի հայկական համայնքը, որը հաշվվում է 70-100 հազար, վախենում է, որ Սփյուռքի հայկական համայնքի ռազմատենչությունը կարող է բռնություն հրահրել իրենց նկատմամբ։ Հայկական ԶԼՄ-ների հրապարակումները խոսում են Թուրքիայում հայերի շարքում անհանգստության մասին, որոնցից մի քանիսը ենթարկվել են բանավոր վիրավորանքի, շատերը կոծկում են իրենց հայկական արմատները։ Վերջերս հակահայ գրաֆիտի էր հայտնվել Ստամբուլի հայկական եկեղեցու պատերին։

Ինչ վերաբերում է Իսրայելին՝ կլինի՞ սա այն տարին, երբ վարչապետը կմիանա Պապին ու Եվրախորհրդարանին, թե՞ կհավերժանցնի «ցեղասպանություն» և «հոլոքոսթ» եզրույթներին առնչվող հրեական մենաշնորհը։

 

Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում