Ակնաբույժ Ռոբերտ Սանետը, ով խորությամբ ուսումնասիրել է մարդու աչքերի հետ կապված համակարգերը` տեսողությունը, տեսողական ընկալումը, խոսել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ֆիզիոլոգիական որոշ առանձնահատկությունների մասին:
«Մարդու ուղեղը ճկուն է: Այն զարգանում է մարդու գործունեության ընթացքում և դադարում զարգանալ, եթե մարդը դադարեցնում է իր գործունեությունը: Կարճատես մարդիկ ինտրովերտ են: Նրանք, սովորաբար, ինքնամփոփ են և հակված չեն շփման, դժվարությամբ են շփում հաստատում այլ մարդկանց հետ և կենտրոնանում են սեփական ներաշխարհի վրա:
Իսկ հեռատեսները էքստրավերտներ են: Նրանք կենտրոնանում են արտաքին աշխարհում կատարվող իրադարձությունների վրա:
Եվ կան այնպիսի հանճարներ, ինչպիսիք են Մեսսին, Նադալը և Գասոլը: Նրանք օժտված են պատկերացումների հատուկ համակարգով: Դա է պատճառը, որ Մեսսին կարողանում է վիզուալ հարթության վրա կանխազգալ իրադարձությունների ընթացքը»,- հայտարարել է բժիշկը:









































