Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին, ով «Պարմա»-ի դեմ հանդիպմանը գոլ է հեղինակել Իտալիայի առաջնության շրջանակներում անցկացրած իր երրորդ խաղում, հայտնել է, որ հիանալի մարզավիճակում է:
«Ես այժմ կայուն խաղ եմ ցուցադրում և զգում եմ, որ շուտով ձեռք կբերեմ լավագույն մարզավիճակս և կցուցադրեմ լավագույն խաղային որակներս: Ինչ վերաբերում է իմ խփած գոլին, ապա մինչ այդ ինձ չէր հաջողվել արդեն 2 տուգանային իրացնել:
Ասացի Մ’Բայա Նյանգին, որ եթե վրիպեմ նաև այս հարվածը, ապա հաջորդ անգամ գնդակին կմոտենա ինքը: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց»,- ասել է Բալոտելին:










































