Անգլիայի գավաթի խաղարկության «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղից առաջ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ իր թիմի համար անչափ կարևոր է տիտղոս նվաճել ընթացիկ մրցաշրջանում:
«Գիտենք, որ բարդ խաղ է սպասվում: Բայց մեր ակումբում միշտ աշխատել են տիտղոս նվաճելու համար, և մենք ցանկանում ենք փոխել ընթացիկ մրցաշրջանի վերաբերյալ ձևավորված պատկերացումը, քանի որ այն անհաջող է համարվում: Հուսով ենք, վերջնամասը կհարթի անհաջող մեկնարկը:
Սաներս լուրջ են տրամադրված, երիտասարդ ֆուտբոլիստներն ադապտացվում են: Նրանք հաղթանակների են ձգտում: Մեզ համար շատ կարևոր է տիտղոս նվաճել ընթացիկ մրցաշրջանում: Այնպես որ, մենք ջանք չենք խնայի»,- Sport-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:







































