Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

Ի՞նչ կապ ունի Վարդան Սեդրակյանն Արամ Սարգսյանի հետ. մամուլ

Իրեն էպոսագետ հռչակած, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն անընդհատ կրկնում է, որ ինքը եղել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համակուրսեցին, եղել է նրա խորհրդականը 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ, ծանոթ է եղել Վազգեն Սարգսյանի հետ: Ըստ «168 ժամի»՝ դրանով Վարդան Սեդրակյանն իր համար քաղաքական կենսագրություն է ստեղծում՝ փորձելով ցույց տալ, որ ինքը չի հայտնվել այնհայտությունից, ե մինչև նախագահի թեկնածու առաջադրվելը եղել է քաղաքականության մեջ: Որքանո՞վ են նրա պնդումները համապատասխանում իրականությանը, և որքանո՞վ նա կապ ունի Սարգսյանների հետ:

Արամ Սարգսյանի մտերիմներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մի քանի ուշագրավ մանրամասներ պատմեց Արամ Սարգսյանի և Վարդան Սեդրակյանի «մտերմությունից»: Նա հաստատեց, որ իսկապես Արամ Սարգսյանը և Վարդան Սեդրակյանը սովորել են Պոլիտեխնիկական ինստիտուտում՝ միևնույն կուրսում: Բայց նրանք համակուրսեցիներ են եղել ընդամենը մեկ տարի առաջին կուրսում, քանի որ Վարդան Սեդրակյանը զորակոչվել է բանակ և ուսումը շարունակել միայն երեք տարի անց: Բանակից վերադառնալուց հետո Վարդան Սեդրակյանը ոչ միայն շարունակել է ուսումը Պոլիտեխնիկական ինստիտուտում, այլ նաև ստեղծագործել է: Նա մի վիպակ է գրել, որը փորձել է տպագրել «Գարուն» ամսագրում, և այդ հարցով դիմել է Արամ Սարգսյանին, որպեսզի վերջինս միջնորդի իր եղբորը Վազգեն Սարգսյանին, ով այդ ժամանակ աշխատում էր «Գարունում»: Թերթի զրուցակիցը գիտեր, որ Արամ Սարգսյանը միջնորդել է, սակայն չգիտեր, թե ինչ ճակատագիր է ունեցել Վարդան Սեդրակյանի վիպակը: Դատելով նրանից, որ Վարդան Սեդրակյանը ոչ թե վիպասան, այլ էպոսագետ դարձավ, կարելի է ենթադրել, որ նրա առաջին գրական ստեղծագործությունը լայն ընդունելություն չի գտել ընթերցասեր հասարակության կողմից:

Երկրորդ անգամ Վարդան Սեդրակյան-Վազգեն Սարգսյան ոչ անմիջական, այլ խիստ միջնորդավորված շփումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սեդրակյանը Սարգսյանների բնակարան է տարել մի գրություն և այն հանձնել Արամ Սարգսյանի կնոջը, ով նույնպես իր համակուրսեցին է եղել, քանի որ Արամ Սարգսյանը ամուսնացել է իր համակուրսեցու հետ: Սեդրակյանը խնդրել է նամակը փոխանցել Արամ Սարգսյանին, որպեսզի նա էլ այն փոխանցի Վազգեն Սարգսյանին: Քանի որ Սարգսյանների տուն օրական այդպիսի տասնյակ նամակներ էին բերում, որոնցից ոչ բոլորն էին հասնում Վազգեն Աարգսյանին, այս մի նամակն էլ արժանանում է չընթերցված հազարավոր նամակների ճակատագրին: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Վարդան Սեդրակյանը հայտարարում է, որ այդ նամակում ինքը կանխորոշել էր դեպքերի նման ընթացքը, և դա արել էր՝ հիմնվելով էպոսի «Սասունցի Դավթի» վրա: Կարելի է հասկանալ, որ Սեդրակյանն այդ շրջանում արդեն զբաղվում էր էպոսով և էպոսագետ էր: Քանի որ, ոչ ոք այդ նամակը չի կարդացել և դրա բովանդակությունը գիտի միայն գրողը Վարդան Սեդրակյանը, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ է եղել այնտեղ գրված: Վերջին անգամ Արամ Սարգսյանը և Վարդան Սեդրակյանը հանդիպել են 2003թ. նախագահական ընտրություններից առաջ: Թերթի զրուցակիցը պատմում է, որ իրեն զգուշացրել էին, թե Վարդան Սեդրակյանը մտադիր է սպանել Արամ Սարգսյանին, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի կանխեն նրանց հանդիպումը: Արամ Սարգսյանը պատահականորեն տեղեկանում է, որ Սեդրակյանին ներս չեն թողնում կուսակցության գրասենյակ, զգուշանալով, որ նա կարող է սպանել իրեն: Սարգսյանը հրահանգում է ներս թողնել Սեդրակյանին և նրան պատմում է, թե ինչու են իր մտերիմները խոչընդոտել նրա մուտքը կուսակցության գրասենյակ: Սեդրակյանը դրանից հետո այլևս չի գնում «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ, թերևս, վիրավորվելով, որ իրեն կարող են մեղադրել սպանություն իրականացնելու մտադրության մեջ: Ահա և այն բոլոր շփումները, որ ունեցել է Վարդան Սեդրակյանը Վազգեն և Արամ Սարգսյանների հետ:

Բայց կան ավելի հետաքրքիր փաստեր, որոնք պատմեցին «168ժամի» զրուցակիցները Վարդան Սեդրակյանի մասին և դրանք մի փոքր ամբողջացնում են նրա կերպարը: Հայտնի է, որ Վարդան Սեդրակյանն իրեն համարում է Փոքր Մհերը, ով դուրս է եկել Ագռավաքարից և պետք է փրկի հայությանը ու գուցե ամբողջ մարդկությանը: Թերթի զրուցակիցները պատմում են, որ նա իրեն ներկայացնելով որպես փրկիչ, ավելի արժանահավատ լինելու համար՝ միաժամանակ հայտարարում է, որ ինքը ոչ թե իր հոր ոդին է, այլ աներևույթ մի էակի: Այսինքն՝ Վարդան Սեդրակյանը մինչև նախագահի թեկնածու առաջադրվելը փորձել է ապացուցել, որ ինքը ոչ թե մարդկային, այլ, ինչ-որ տեղ, աստվածային սկիզբ ունի: Թե ինչու նա դրա մասին չի հայտարարում իր մամուլի ասուլիսների ժամանակ, դժվար է հասկանալ: Թերևս նա մտածել է, որ այդ դեպքում իրեն կարող են չգրանցել նախագահի թեկնածու: Մյուս կողմից՝ եթե նա փրկելու է հայ ժողովրդին, ապա անհասկանալի է մնում, թե ինչպես պետք է դա անի, եթե չկա Թուր Կեծակին, որն էպոսում փոխանցվում էր սերնդից սերունդ: Մեր զրուցակիցները պատմում են, որ Վարդան Սեդրակյանը հայտարարել է, թե ինքը գիտի՝ որտեղ է գտնվում Թուր Կեծակին: Ըստ նրա՝ այն անհայտ ճանապարհով հայտնվել է Մեծ Բրիտանիայում, և Անգլիայի թագավոր Արթուրը պատերազմի է գնացել հենց Թուր Կեծակիով, ու նրա բոլոր սխրագործությունների հիմքը հենց թրի զորությամբ է պայմանավորված: Սեդրակյանը վստահեցրել է, որ ինքը հետ է բերելու Թուր Կեծակին: Անհայտ է մնում Քուռկիկ Ջալալիի բացակայության հանգամանքը, բայց պետք է չմոռանալ, որ Վարդան Սեդրակյանը «Ռենջ Ռովեր» ունի, որը, թեև չի կարող փոխարինել Քուռկիկ Ջալալիին, բայց, եթե ձեռքիդ Թուր Կեծակին է, «Ռենջ Ռովերն» էլ կարող է նպատակակետին հասցնել:

Հայ ժողովուրդը բազմաթիվ փորձություններ է հաղթահարել, հույս ունենանք, որ այս մեկն էլ կհաղթահարի: Ի վերջո, ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում