Քլիվլենդում տեղի ունեցած արարողության ժամանակ The Beatles-ի նախկին անդամ Ռինգո Սթարը պաշտոնապես ընդգրկվել է ԱՄՆ Ռոք-ն-ռոլի փառքի սրահ: Այս մասին հաղորդում է միության պաշտոնական կայքը:
Երաժշտին պատվավոր ակումբ ընդունելու պատիվը վստահել են խմբի մեկ այլ երաժշտի՝ Փոլ Մաքքարթնիին:
«Եթե մտածենք, թե ռոք-ն-ռոլի աշխարհում քանի մարդ կարող է երգել: Ռինգոն հաստատ կարող է երգ կատարել»,- հայտարարել է Մաքքարթնին արարողության ժամանակ:
Հեղինակավոր միություն են ընդունվել նաև ռոք-երաժիշտ Լու Ռիդը, սոուլ ոճի երգիչ Բիլ Ուիզերսը, Green Day փանք-խումբն ու այլ երաժիշտներ:







































