«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի կարծիքով` իր օգնական Ռայան Գիգզը մարզչական մեծ ապագա կարող է ունենալ:
«Պետք է ասեմ, որ ես անգամ չէի պատկերացնում, թե ինչպես Գիգզը կկատարի իմ օգնականի պարտականությունը: Սովորաբար, նախկին ֆուտբլիստները ջանասիրաբար չեն աշխատում, բայց Գիգզը բացառություն է:
Նա հիանալի է կարդում խաղն այնպես, ինչպես Ժոզե Մոուրինյոն: Ռայանն արագ է սովորում: Իսկ դա անհրաժեշտ է` թիմի հետ լավ աշխատելու և հաջողությունների հասնելու համար»,- The Express-ը մեջբերում է հոլանդացի մասնագետի խոսքերը:










































