ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց վրա են վերցրել պատասխանատվությունն Իրաքի հյուսիսային Էրբիլ քաղաքում ԱՄՆ հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած պայթյունի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ահաբեկչության հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 5-ը վիրավորվել է:
Հիշեցնենք, որ Էրբիլում ականապատ ավտոմեքենան պայթել է կենտրոնական շրջաններից մեկում` Այն-Կավայում, որտեղ գտնվում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը: Արդյունքում մի քանի ավտոմեքենա է պայթել:










































