Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն խոսել է իր և լրագրող Անդրեյ Ժուրանկովի միջև ստեղծված կոնֆլիկտի մասին, որը վերաբերում է նրան, թե ըստ լրագրողի՝ Պլյուշչենկոն վիրահատության չի ենթարկվել:
«Իմ անունի համար ես աշխարհում ամեն ինչ եմ արել՝ իմ մեդալներով, իմ սպորտով ու առողջությամբ: Հասկանում եք… վիրավորական է, նողկալի:
Ես այլևս չէի կարողանում ցատկ կատարել: Պատկերացնում եք՝ ուզում էի եռապտույտ ցատկ կատարել, սակայն չէր ստացվում:
Սիրելինե´րս, յուրաքանչյուր ոք ունի տարբեր առողջական վիճակ. մեկը լավ է, մյուսը՝ վատ… Ի՞նչ է նշանակում գրել, որ վիրահատություն, միանշանակ, չի եղել:
Հիմա հարկավոր է Սոչիի օլիմպիադայում հաղթող դառնալ ու փակել նրանց փոքրիկ բերանիկները»,- ասել է Եվգենի Պլյուշչենկոն:






































