Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայանալիք «Ատլետիկո»-ի հետ պատասխան խաղը:
AS-ի փոխանցմամբ՝ «Ատլետիկո»-ի հետ առաջին խաղում Բենզեման հարված է ստացել ծնկին: Նա մասնակցել է թիմի այսօրվա մարզմանը, բայց վերջնամասում ցավ է զգացել ու ուղղվել հանդերձարան:
Բենզեման բաց թողնի Լա Լիգայի շրջանակներում կայանալիք «Մալագա»-ի հետ առաջիկա խաղը, որը կկայանա ապրիլի 18-ին՝ 32-րդ տուրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-ի հետ պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 22-ին: Առաջին խաղը «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:






































