Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի ուշադրության կենտրունում հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի ծագող աստղերից մեկը՝ Խերարդ Դելոֆեուն:
Պերեսին դուր է գալիս երիտասարդ հարձակվողի խաղը: Պերեսը Դելոֆուին «Ռեալ» հրավիրելու ամենանպաստավոր պահն է ընտրել, քանի որ այս տարի կատալոնական ակումբում նախագահական նոր ընտրություններ են լինելու:
Հիշեցնենք, որ առաջին անգամ «Ռեալ»-ի նախագահի պաշտոնում նշանակվելուց առաջ Պերեսը խոստացել էր «Ռեալ» հրավիրել կատալոնական ակումբի աստղին՝ Լուիշ Ֆիգուին և իրականություն դարձրեց խոստումը:
Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ Դելոֆեույի տրանսֆերը ձեռք բերելն ավելի բարդ է լինելու, քանի որ ֆուտբոլիսին չեն գրավում այլ ակումբների կողմից առաջարկվող աստղաբաշխական գումարները, որոնք պատրաստվում է առաջարկել նաև Պերեսը:










































