Փետրվարի 14-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Արծվաբերդ-Այգեձոր-Չինարի 1-ին կմ-ին դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսի մեջ և կողաշրջվել:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:









































