Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդը չի կարող լքել Փարիզն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, տեղեկացնում է sportsmole.co.uk-ը:
«Զլատանը չի հեռանա Ֆրանսիայից որակազրկման պատճառով: Նա այդ մարդը չէ: Քննադատությունները նրան չեն կոտրում, այլ հակառակը, դարձնում են էլ ավելի ուժեղ:
Նա չի լքի ՊՍԺ-ն, քանի որ ցանկանում է շարունակել իր մրցելույթները Փարիզում»,- հայտարարել է Ռայոլան:






































