Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացան մի քանի հանդիպումներ, որոնցում անակնկալների ու հետաքրքիր դրվագների պակաս չզգացվեց:
Մասնավորապես, Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ պարտություն կերց Կազանի «Ռուբին»-ից, որը խաղում էր 10 հոգով ամբողջ երկրորդ խաղակեսը: Ավելին, երկրորդ գոլը գրանցվեց այն ժամանակ, երբ Սերխիո Ասենխեն, 0:1 հաշվի պարագայում, չգիտես ինչու, որոշեց գնալ մրցակցի տուգանային հրապարակ՝ գոլ խփելու, բայց եղավ հակառակը: Հակագրոհի ժամանակ ռուսները խփեցին երկրորդ գոլը:
«Ատլետիկո» – «Ռուբին»՝ 0:2
Գոլերը՝ Կարադենիզ, 6՛, Օրբաիս, 90+5՛
«Նյուքասլ» – «Մետալիստ»՝ 0:0
«Շտուտգարտ» – «Գենկ»՝ 1:1
Գոլերը՝ Գենտներ, 42՛ – Պլետ, 90՛








































