Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Մաքսվելը խոսել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Լոնդոնի «Չելսի»-ի դեմ պատասխան հանդիպումը մեզ շատ է մոտիվացրել: Մենք կարողացանք ցուցադրել մեր բնավորությունը, որի շնորհիվ պարգևատրվեցինք:
Գիտեմ «Բարսելոնա»-ի խաղաոճը: Նրանք անչափ վտանգավոր են հարձակման գծում: Մենք կպայքարենք մինչև վերջ, քանի որ կորցնելու ոչինչ չունենք»,- հայտարարել է Մաքսվելը:





































