Հոլիվուդյան դերասան Ռայան Ռեյնոլդսին հարվածել է պապարացիի ավտոմեքենան՝ նրան հետևելիս: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, երբ դերասանը զբոսնելիս է եղել Վանկուվերում Shangri-La հյուրանոցից ոչ հեռու, որտեղ Ռեյնոլդսը մասնակցում է «Դեդփուլ» ֆիլմի նկարահանումներին:
«Երբ Ռայանը զբոսնել է, նրան ստորգետնյա ավտոտնակից իր ավտոմեքենայով դուրս եկող պապարացի է հարվածել: Լրագրողը փախել է դեպքի վայրից: Ռայանը լավ է»,- հայտնել է դերասանի գործակալ Լեսլի Սլոանը:
Վանկուվերի ոստիկանությունն իր մեկնաբանության մեջ նշել է, որ մեքենայի վարորդի անձը պարզված չէ:








































