Ի՞նչն է մարդուն երջանկացնում: Յուրաքանչյուրը յուրովի կպատասխանի: elle.ua-ն ներկայացնում է երջանկության մասին 5 առասպել:
1. «Երջանկությունը փողով չես գնի»
Պարզվում է՝ երջանկությունը հնարավոր է փողով գնել: Դրա համար պետք է փող ծախսել կարիքավորներին օգնելու համար: Աշխարհի 136 երկիր ընդգրկող Gallup International-ի հարցումը ցույց է տվել, որ երջանկության և բարեգործության միջև կապ կա: Բարեգործական նվիրատվություններ անող մարդիկ ավելի հաճախ են իրենց երջանիկ համարում:
2. «Ամուսնությունը լավ բան չի համարվում»
Հետազոտությունները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ միջինում ավելի առողջ ու ավելի հարուստ են լինում, իրենց ավելի երջանիկ են համարում:
3. «Երեխաները մեր երջանկությունն են»
Պարզվում է՝ ծնող լինելու երջանկությունը ապրած մարդիկ իրենց ավելի երջանիկ չեն զգում, քան երեխա չունեցողները:
4. «Երջանկությունը կարող է հավերժ տևել»
Այն, որ որոշակի իրադարձություններ կամ իրեր մեզ կարող են ամբողջ կյանքում երջանկացնել՝ մոլորություն է: Պատճառն այն է, որ մենք ընտելանում ենք իրերի դրությանը, նոր գնմանը կամ պաշտոնին: Եվ ժամանակի ընթացքում սկսում ենք համարել, որ այդպես էլ պիտի լիներ, ինչի պատճառով սերն անհետանում է:
5. «Ուրիշի երջանկության համար ուրախանալը դժվար է»
Իրականում շատ մարդիկ կան, որ որոնց մենք կարող ենք նույնիսկ չճանաչել, բայց նրանց էմոցիոնալ վիճակից կախված է մեր սեփական տրամադրությունը: Հոգեբանները հաշվարկել են, որ ընկերոջ երջանկությունը մարդու երջանկության հավանականությունը մեծացնում է 50%-ով: Եթե երջանիկ է ընկերոջ ընկերը, դա մարդու երջանկության հավանականությունը մեծացնում է 10%-ով:









































