«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով ներկայումս գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնականներից մեկն է, որոշել է ներողություն խնդրել եղբորից:
2011թ. Ռայանը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հայտնի դարձավ, որ նա 8 տարի շարունակ քնել է կրտսեր եղբոր կնոջ հետ:
The Sun-ի փոխանցմամբ՝ Ռայանը ներողություն է խնդրել Ռոդրիից ու նրա հետ գնացել փաբ:
Հիշեցնենք, որ 2011թ. սկանդալը սկսվել էր ռեալիթի շոուի ժամանակ, որի մասնակիցներից Իմոգեն Տոմասը հայտարարել էր, որ որ Գգիզն իր հետ դավաճանել է կնոջն ու նաև 8 տարի շարունակ քնում է եղբոր կնոջ հետ: Նա նաև նշել էր, որ Գիգզից հղի է եղել, բայց վերջինս ստիպել է աբորտ անել:








































