Լոնդոնի «Արսենալ»-ի սկաուտ Դիկ Շոուն մեկնել է Հարավային Ամերիկա: Metronieuws-ի տեղեկությունների համաձայն` «զինագործներ»-ի ներկայացուցիչը պետք է հետևի «Վելես Սարսֆիլդ»-ի 16-ամյա հարձակվող Մաքսի Ռոմերոյի խաղին, ինչպես նաև նրա մի քանի ակումբակիցներին:
Եթե կողմերը համաձայնության հասնեն, ապա անգլիացիները 6.2 մլն եվրոյով կկարողանան ձեռք բերել տաղանդավոր արգենտինացու տրանսֆերը, ում նաև «Նոր Մեսսիի» են անվանում:
Սակայն գործարքի կայացման ընթացքում կարող են խնդիրներ ծագել, քանի որ Ռոմերոյի տրանսֆերային իրավունքները պատկանում են մի քանի ընկերությունների, ինչի պատճառով տրանսֆերի արժեքը կարող է ավելանալ մի քանի անգամ:










































