«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը «Ռեալ»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Դե Խեան 3-4 հիանալի սեյվ արեց, բայց, ի դեպ, Դիեգո Լոպեսն էլ խաղի վերջին րոպեներին փրկեց «Ռեալ»-ին, բացի այդ էլ Վան Պերսին հարվածեց դարպասաձողին:
Առաջին կեսում ինձ դուր չեկավ այն, որ մենք խուլ պաշտպանության անցանք ու թույլ տվեցինք «Ռեալ»-ին տիրել գնդակին և վտանգավոր պահեր ստեղծել:
Ընդմիջման ժամանակ մենք փոփոխություններ արեցինք: Ստիպեցինք Ուելբեքին խաղալ Խաբի Ալոնսոյի դեմ: Դա շատ մեծ ազդեցություն ունեցավ խաղի վրա: Երկրորդ կեսում մենք լավ խաղացինք»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն:








































