Պանամայում ընթացող Ամերիկայի գագաթնաժողովի շուրջ կրքերը թեժ են դեռ մինչ ֆորումի պաշտոնական բացումը, որը նշանակված է ապրիլի 10-ին: Արդեն հիմա ֆորումը լքել են Վենեսուելայի և Կուբայի պատվիրակությունները: Վերջինս, ի դեպ, մտադրվել էր առաջին անգամ ներառվել դրա աշխատանքներում:
Հավանայի ու Կարակասի ներկայացուցիչներին վրդովեցրել է այն մարդկանց ներկայությունը, որոնց Կուբայի իշխանությունները համարում են իրենց թշնամիները, մասնավորապես՝ հեղափոխական գործիչ Էռնեստո Չե Գևարայի մարդասպանները:
Ըստ տեղեկությունների՝ Ֆելիքս Ռոդրիգես Մենդիգուտիան՝ Կատու մականունով, ծառայել է ԿՀՎ-ին որպես վարձու մարդասպան, ու մասնակցել 1967-ին Բոլիվիայում Գևարայի սպանությանը:
Մասնակիցների թվում եղել է նաև Լուիս Պոսադա Կարիլեսը, որին Կուբայի իշխանությունները ահաբեկիչ են համարում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Կուբան առաջին անգամ էր մասնակցելու Ամերիկայի գագաթնաժողովին:








































