Friday, 19 06 2026
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին

Թուրքիայում պատգամավորության հայ թեկնածուն ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում է լինելու

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավորության թեկնածու Սելինա Օզուզուն Դողանը հարցազրույցի ժամանակ խուսափել է խոսել Հայոց ցեղասպանության թեմայից, սակայն շեշտել է, որ ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մասնակցելու է հիշատակի միջոցառմանը:

Դողանը զրուցել է «Ալ Ջազիրա» լրատվականի թուրքական բաժնի հետ, որի ընթացքում էլ խոսել է իր թեկնածությունից, սպասվելիք աշխատանքներից:

Սելինան նշել է, որ չի ցանկանում, որպեսզի իրեն ուղղեն «այն» հարցը, այսինքն՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցը, բայցև հավելել է, որ ապրիլի 24-ին մասնակցելու է Թաքսիմում կազմակերպվելիք միջոցառմանը, որի ժամանակ հարգելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Սելինա Օզուզուն Դողանը հարցազրույցի ժամանակ վերահաստատել է, որ իր համար ևս անակնկալ է եղել այն, որ իր կուսակցությունը որոշել է իրեն առաջադրել Ստամբուլի երկրորդ ընտրատարածքի համամասնական ցուցակի առաջին տեղում:

Նշենք, որ Սելինա Դողանը ծնվել է 1977 թվականին Ստամբուլում: Ավարտել է ֆրանսիական լիցեյը, սովորել է Գալաթասարայի իրավաբանության ֆակուլտետում, ապա նաև Բիլգի համալսարանում: Այժմ մասնավոր մի ընկերությունում որպես իրավաբան է աշխատում: Նա տիրապետում է հայերենի, թուրքերենի, ֆրանսերենի և անգլերենի: Հայրը Երվանդ Օզուզունն է, որը եղել է Ստամբուլի Բաքըրքյոյի նախկին փոխքաղաքապետը: Ամուսինն էլ փաստաբան Էրդալ Դողանն է, որը Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող փաստաբաններից է:

Այսպիսով, արդեն հայտնի է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առնվազն 4 հայ թեկնածու, բոլորն էլ պայքարելու են Ստամբուլում: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայ լրագրող, գրող Մարգար Եսայանի, իսկ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը Սելինա Օզուզուն Դողանի թեկնածություններն են առաջադրել: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համամասնական ցուցակներում երկու հայ թեկնածու կա՝ Կարո Փայլանն ու Մուրադ Մըհչըն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրությունները նախանշված են հունիսի 7-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում