ISNA գործակալությունը տեղեկացնում է, որ չորեքշաբթի Թեհրանում սկսված Իրան-ԱԷՄԳ բանակցություններն ավարտվել են, սակայն դրանց արդյունքների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվել:
Իրանի միջուկային ծրագրի հարցերով հերթական բանակցություններին մանակցելու համար Թեհրան էր ժամանել ԱԷՄԳ-ի պատվիրակությունը: Վերջին նման հգանդիպումը նրանց միջև կայացել էր հունվարի 17-ին: Այդ ժամանակ կողմերին չէր հաջողվել վիճելի հարցերի լուծման շուրջ համաձայնության գալ։
ԱՄՆ-ը, արևմտյան որոշ երկրներ և Իսրայելը Իրանին կասկածում են խաղաղ ատոմային ծրագրի քողի ներքո միջուկային զենք ստեղծելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ իր ատոմային ծրագիրն ուղղված է երկրի էներգետիկ կարիքների բավարարմանը:







































