Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը խոսել է թիմի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Եթե «Բորուսիա»-ն չկարողանա նվաճել եվրագավաթային մրցաշարի ուղեգիր, ապա թիմի կազմը կկրճատվի: Կարող եմ վստահեցնել, որ Կլոպը չի հեռացվի»,- հայտարարել է Ցորկը:
Հավելենք, որ Գերմանիայի առաջնության 27-րդ տուրից հետո «Բորուսիա»-ն 10-րդ հորիզոնականում է:








































