Այսօր հայտնի է դարձել, որ Ջորջիա Մեյ Ջագերը, Կառա Դելևինը և Սյուկի Ուոթերհաուսը համատեղ թրեք են ձայնագրել: Այս մասին պատմել է Միկ Ջագերի դուստրը, գրում է Spletnik.ru-ն:
«Մի անգամ գիշերով մենք քանթրի ոճում երգ ձայնագրեցինք: Իմ ընկերը պրոդյուսեր է: Նա օգնեց մեզ ընտրել երաժշտությունը, իսկ մենք բառերը գրեցինք»,- կիսվել է Ջորջիան:
23-ամյա մոդելը պատմել է նաև երգի հիմնական գաղափարի և սյուժեի մասին. «Այն ճանապարհին գտնվող աղջիկների մասին է, ովքեր առանց տղամարդկանց են ճանապարհորդում և ռադիո են լսում»:
Նշենք, որ Ուոթերհաուսն ու Ջագերն ընկերություն են անում դեռ դպրոցից, իսկ Դելևինի հետ նրանք ծանոթացել են Գլաստոնբերի երաժշտական փառատոնին:












































