Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է թիմ հրավիրել անգլիացի ֆուտբոլիստների, ովքեր կուժեղացնեն թիմի կազմը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Քաղաքաբնակներ»-ը ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշերի և «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի տրանսֆերները:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն երկու ֆուտբոլիստների տրանսֆերները գնելու համար պատրաստվում է վճարել 45 մլն ֆունտ ստերլինգ:








































