Լոնդոնում սկսվել է ակտիվիստի սպանության հետաքննությունը, որը հանդես էր գալիս Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի դեմ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սպանությունը կատարվել է Բրիտանիայի մայրաքաղաքի Ուեմբլի արվարձանում: Աբդուլ Հադի Արվանիի մարմինը հայտնաբերվել է իր մեքենայում: Ոստիկանությունը հայտնում է, որ նրա վրա կրակել են:
Նշվում է, որ սպանվածը որպես շեֆ-խոհարար է աշխատել, իսկ ավելի վաղ եղել է լոնդոնյան մզկիթի իմամը, որը շատ անգամ է հիշատակվել ծայրահեղական կազմակերպությունների հետ կապված ամփոփագրերում:
Դետեկտիվներն ասում են, որ քննարկում են սպանության բոլոր հնարավոր դրդապատճառները:










































