«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը պատրաստվում է լքել կատալոնական ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ 31-ամյա դարպասապահն իր որոշման մասին արդեն հայտնել է ընկերներին, այդ թվում` ակումբակիցներից ոմանց:
Հիշեցնենք, որ Վալդեսի` «Բարսելոնա»-ի հետ պայմանգրի ժամկետը լրանալու է 2014 թվականի ամռանը, սակայն դարպասապահը վերջերս մերժել է այն երկարաձգելու առաջարկը:










































