Խորհրդարանը սկսել է քննել Ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման մասին միջազգային պայմանագրի քննարկումները:
ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն իր ելույթում զարմանք հայտնեց, թե ինչու են երկարաձգում հիմա, երբ այդ պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մոտ 10 տարի կար:
Հարցնելով, թե ի՞նչ ստացավ Հայաստանը` Թորոսյանը պատասխանեց, որ եթե կողմերից մեկն ունի շահ ու հետաքրքրություն, ապա բնական է, որ մյուս կողմն էլ ունենա նույնը: Թորոսյանի խոսքերով, այս պայմանագրի տեքստից, սակայն, չի երևում, թե ինչ է շահում Հայաստանը` 10 տարի առաջ երկարաձգելով պայմանագիրը:
Նրա խոսքերով, առանց այն էլ` Հայաստանն արտաքին հարաբերություններում չունի մեծ ազդեցություն, և հիմա նվազեցնել ՀՀ հնարավորություններն առանց լուրջ ձեռքբերումների` Թորոսյանն անիմաստ համարեց:









































