Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին կարծում է, որ թիմակիցները պետք է լուրջ վերաբերվեն Եվրալիգայի գավաթի խաղարկությանն ու դառնան մրցաշարի հաղթող:
««Չելսի»-ն պետք է նվաճի Եվրալիգայի գավաթը: Մենք պետք է պատրաստ լինենք ծանր հանդիպումներին:
Բացի այդ, խաղալու ենք ծանր գրաֆիկով և պետք է կարողանանք վերականգնվել և հաջողությամբ հանդես գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում»,- հայտարարել է Թերրին:








































