Ապրիլի 6-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախկին ընկերը՝ 33-ամյա Միքայելը, 38-ամյա Լուսինեին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության պատճառով իր մեքենայով տարել է Առինջ գյուղում գտնվող տուն, որտեղ քաշելով վերջինիս մազերից՝ գցել է հատակին: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Այդ ժամանակ կինը դիպել է սենյակում գտնվող սեղանին, ինչի հետևանքով բենզինով լի շիշը շրջվել է վրան, իսկ ընկերն էլ սպառնացել է, որ կայրի կնոջը, ապա վերջինիս ավտոմեքենայով նորից տարել է կնոջ շենքի բակ, որտեղ ավտոմեքենայի սրահում մեկ անգամ բռունցքով հարվածել է Լուսինեի ճակատին և պատճառել վնասվածք:










































