Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ երկրի ներքին պետպարտքը 2015թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է մոտ 2.1 մլրդ լարի (ավելի քան 1 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Տարեսկզբից Վրաստանի ներքին պետպարտքն աճել է 196 մլն լարիով:
Վրաստանի ֆինանսների նախարարությունում հայտնել են, որ ընդհանուր գումարից գանձապետական արժեթղթերով պարտքն ավելի քան 1.5 մլրդ լարի է (0.75 մլն դոլար):
Այլ արժեթղթերով պարտքը կազմում է մոտ 568 մլն լարի (284 մլն դոլար):
Բերված տվյալները չեն ներառում այսպես կոչված՝ պատմական պարտքը (բնակչության ԽՍՀՄ տարիների ավանդները):









































