«Սամպդորիա»-ի 19-ամյա արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին, ով դարձել է Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի բացահայտումներից մեկը, 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհամալրի Միլանի «Ինտեր»-ի շարքերը:
Իկարդին միլանյան ակումբի հետ 5 տարվա պայմանագիր կստորագրի՝ 800.000 եվրո տարեկան աշխատավարձով (չհաշված հավելավճարները):
Ընթացիկ մրցաշրջանում Իկարդին 18 խաղ է անցկացրել «Սամպդորիա»-ի կազմում՝ հեղինակելով 8 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում:









































