Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը կազմել է ուխտագնացության համար ամենալավ վայրերի ցուցակը, որում ներառվել են տարբեր կրոնադավանության եկեղեցիներ: Թերթի փորձագետները առաջին տեղը հատկացրել են Կոլումբիայի Լաս-Լախաս տաճարին՝ գրում է korrespondent.net-ը:
Կաթոլիկական Լաս-Լախասը կառուցված է նեոգոթական ոճով, գտնվում է Էկվադորի հետ սահմանից քիչ հեռու՝ Գուաիտարա գետի կիրճում: Այն Կոլումբիայի ամենաայցելվող տաճարներից է:
Ներկայում տաճարի մասին հոգ են տանում երկու ֆրանցիսկյան համայնքներ՝ կոլումբիական և էկվադորյան:
Այսպիսով Լաս-Լախասը դարձել է խաղաղության ու միության գրավական հարավամերիկյան երկու ժողովուրդների միջև:









































