100-ամյա ճապոնուհի Միեկո Նագաոկան դարձել է այդ տարիքի և ավելի բարձր կատեգորիայում մոլորակի առաջին բնակիչը, որը կարողացել է ազատ ոճով լողալով անցնել 1500 մ: Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo News գործակալությունը:
Էհիմե քաղաքի 25-մետրանոց լողավազանում նա այդ տարածությունը հաղթահարել է 1 ժամ 16 րոպեում: Սպասվում է, որ մարզուհու արդյունքը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
«Կուզենայի մինչև 105 տարեկանը լողալ: Եթե կարողանամ այդքան երկար ապրել»,- ասել է Նագաոկան:









































