«Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը բարձր կարծիք ունի Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի մասին: Պեդրոն չի թաքցնում, որ հաճույքով կընդգրկեր Ռամոսին «կապտանռնագույներ»-ի կազմում:
«Եթե ինձ հնարավորություն ընձեռվեր ընտրել «Ռեալ»-ի ֆուտբոլիստներից մեկին, նախապատվությունը կտայի Ռամոսին:
Նա շատ հզոր է պաշտպանության գծում, արագավազ է և կարողանում է հիանալի տիրել գնդակին: Կարծում եմ` Սերխիոն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից է»,- հայտարարել է Ռամոսը:










































